Главная Лента Видео Поделиться
Пожар на строительном рынке в Балашихе локализован В начале июля ожидается самое маленькое Солнце В России появился ГОСТ на кемпинги 10+ идей, с чем подавать свежие ягоды: от классики до неожиданных сочетаний Малиновый мармелад за 30 минут: бархатные кубики с ягодной искрой. Натурально, бюджетно и без химии Стал известен покупатель госпакета «Южуралзолота» за 93,2 млрд рублей Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard В Госдуме предложили сделать программу маткапитала бессрочной Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла" Народный артист СССР Владимир Спиваков госпитализирован с подозрением на инсульт Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»Пожар на строительном рынке в Балашихе локализованВ начале июля ожидается самое маленькое Солнце «Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»В России появился ГОСТ на кемпинги 10+ идей, с чем подавать свежие ягоды: от классики до неожиданных сочетаний Малиновый мармелад за 30 минут: бархатные кубики с ягодной искрой. Натурально, бюджетно и без химии Стал известен покупатель госпакета «Южуралзолота» за 93,2 млрд рублей Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»В Госдуме предложили сделать программу маткапитала бессрочнойПрезидент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"Народный артист СССР Владимир Спиваков госпитализирован с подозрением на инсультАдминистративный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничества

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգմանավարտականկենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

  • «Մայրենի» (գրավոր, թեստ) – 10.06.2022 թ.,
  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2022 թ.,
  • Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,
  • Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց պատմություն» (բանավոր) – 08.06.2022 թ.,
  • «Գրականություն» (բանավոր) – 13.06.2022 թ.,
  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – 16.06.2022 թ.,
  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 23.06.2022 թ.,
  • «Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 28.06.2022 թ.,
  • «Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ) – 30.06.2022 թ.,
  • «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում – հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
  • «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից: 

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու» (գրավոր) – 08.06.2022 թ.,
  • «Հայոց պատմություն» (գրավոր) – 15.06.2022 թ.,
  • «Մաթեմատիկա» (գրավոր) – 22.06.2022 թ.,
  • «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում,
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից: 

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:

Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ