Հայտնի է, թե որտեղ են հուղարկավորելու Ժիրինովսկուն
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ այնտեղ են հուղարկավորված քաղաքական գործչի բարեկամները:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բոլոր ութ գումարումների Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։
Հատկանշական է, որ 2020-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Ժիրինովսկին անդրադարձել էր իր հուղարկավորմանը՝ նշելով իր համար նախընտրելի վայրը:
«Պնդելու եմ, որ ինձ հուղարկավորեն Կարմիր հրապարակում՝ Բրեժնևից աջ: Զյուգանովը կպառկի Բրեժնևից ձախ, իսկ ես՝ աջ՝ որպես Բրեժնևից ավելի աջակողմյան հայացքների տեր մարդ... Ինձ էլ թնդանօթակառքով Կոլոնի սրահից տարեք Կարմիր հրապարակ՝ Բրեժնևի կողքին՝ որպես չբավարարված սնափառության վերջին բավարարում։ Քանի որ ես չհասա նրան, ինչին ուզում էի, ապա, հավանաբար, գոնե մահից հետո (կհասնեմ)»,-ասել էր Ժիրինովսկին:
75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение