Հայտնի է՝ ում մոխրացած դին է հայտնաբերվել հրդեհված մեքենայի կողքին
Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի գազատարին բախված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ մահացածը, որին դին մոխրացել էր, հետևի նստատեղին նստած ուղևորն էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
«Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է Երևանի բնակիչ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը, բախվել է ՎԱԶ 2101 ավտոմեքենային։ Բախումից հետո «Opel»-ը հարվածել է գազատար խողովակին, և հրդեհ է բռնկվել։ «Opel»-ի վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ հետևի նստատեղին նստած ուղևորը, որն, ամենայն հավանականությամբ, կին է եղել, մահացել է»,- նշեց Թադևոսյանը։
Վարդան Թադևոսյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
«76-ամյա վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով, և 243 հոդված առաջին մասով»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Կարող եք ընթերցել նաև՝ «Հրդեհված ավտոմեքենայի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ»:





















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем