Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Հայ-ռուսական պատերազմի նոր փուլը

«Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիա», «Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմ», «թուրք-ադրբեջանական այս կամ այն»՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մեկ տարի անց հայկական մեդիա-քաղաքական շրջանակների գերակշիռ մասի բառապաշարում դեռ խնամքով բացակայում է Ռուսաստանը, չնայած այս մեկ տարում ՌԴ առաջին դեմքերի, պաշտոնական եւ կիսապաշտոնական հնարավոր ու անհնար ամենատարբեր շրջանակների խոստովանություններին ու բացահայտումներին՝ իր պրոքսի թուրքերի հետ պատերազմի նախաձեռնման եւ «հետպատերազմյա կարգավորման» վերաբերյալ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, եռակողմ հայտարարությունը պետք է անվերապահ կատարվի, Ղարաբաղի հարցը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա՝ ռուսական այս եւ նման այլ պնդումները պարզվում է ոչինչ են հայկական այս շրջանակների համար։

 

Փոխարենը, հրապարակ են նետվել «ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հակասությունների», «Մոսկվան մտափոխվել է, պրոհայկական երանգներ են նկատվում», «պատերազմը երկու անգամ կարելի էր կանգնեցնել» տիպի քարոզչական թեզեր, ինչը նշանակում է, որ մոտ է Հայաստանի դեմ ռուս-թուրքական նոր գրոհը։

 

2014-ից սկիզբ առաջ «ռուսական նոր քաղաքականությունը թուրքերի հետ սիներգիայով» ենթադրում էր ռուսական զորքի մուտքը Արցախ ու Հայաստան, ինչը հնարավոր չէր առանց Հայաստանի կանխորոշված պարտության ու ԼՂՀ-ի ոչնչացման։ 200-ամյա փորձարկված ավանդական սխեման՝ «թուրքը հարձակվում է՝ ռուսը փրկում», փոխելու կարիք չկար՝ հայկական միջավայրում արմատավորված այս հավատամքի պատճառով։ Դա լուծում է մի շարք խնդիրներ՝ բացառապես հայկական մեղավորության կանխավարկածից մինչեւ ռուս-թուրքական ծրագրերի «լեգիտիմացում» հայերի ձեռքով։ Նույնն է կատարվում 2020-ի ռուս-թուրքական արշավին՝  հայկական իշխող ու չիշխող քաղաքական դասի, մեդիա-փորձագիտական շրջանակների գերակշիռ մասի ձեռքով։

 

Երեկ ու այսօր առավոտից պատերազմի տարելիցի կապակցությամբ ելույթներում ու գրառումներում շարունակվում է գնահատականների ու մոտեցումների այս ողբերգական պրիմիտիվիզմը։

Հայաստանի դեմ 2020-ի աշնանը պատերազմի տաք փուլը, հաջորդիվ ոչ կանոնավոր պատերազմի լայնածավալ կիրառումը՝ գերիներ, ներխուժումներ, հայկական ինքնության ու քաղաքակրթական ժառանգության ոչնչացման փորձեր, նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «խաղաղության դարաշրջանը» կամ Կարս-2-ը՝ ՀՀ լիակատար շրջափակմամբ ու ինքնիշխանության վերացմամբ։ Եռակողմ հայտարարությանը հավատարմության հիմքով կազմավորված խորհրդարանը եւ Փաշինյանի կառավարությունը կոչված են դրա անվերապահ կատարմանը։

Ռուսաստանը եւ Թուրքիան լուծում են իրենց գոյության խնդիրը եւ Հայաստանում կանգ չեն առնելու ոչնչի առաջ։ Իրերն իրենց անուններով կոչելուց, հայկական պահանջներից հրաժարվելն ազատում է հայերի դեմ դարավոր ոճրի հեղինակների ձեռքերը։ Պատասխանատվությունը հստակ է ու հնարավոր չէ քողարկել դրսից նետված նողկալի հեքիաթներով։ Դիմադրությունը սկսում է դրանից՝ քաղաքական հստակ գնահատականներից։