Հանդարտվե՛ք․ Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը (տեսանյութ)
Քիչ առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիտարկում արեց, թե այսօր Ազգային ժողովում հանցագործություն է տեղի ունեցել: Նա հարցրեց Փաշինյանին, թե արդյո՞ք պատրաստ է որպես մեղադրյալ ներգրավվել, եթե պետական դավաճանության հոդվածով գործ հարուցվի:
Այս հարցից հետո Նիկոլ Փաշինյանը նյարդայնացավ և սպառնաց ընդդիմությանը: «Հանդարտվե՛ք ի վերջո: Մի ինձ ստիպեք, որպեսզի ցույց տամ, թե ով պիտի խորշի, թե ա դավաճանը՝ պետությունը թալանելով, ով ա հողատուն, ով ա կապիտուլյանտը»,- հոխորտաց նա:



















