Հունաստանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի Հունաստանում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Ըստ կայքի տվյալների՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 09:39-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շուրջ 168 հազար բնակչություն ունեցող Պատրա քաղաքից 191 կմ հեռավորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։