Հրատապ․ՊՆ նոր հաղորդագրություն է տարածել
Օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ։
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356 – Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:
Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում: Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:Աղբյուր




















Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Астролог рассказала, что важно сделать во время полнолуния 30 июня
«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
В Курской области пообещали приоритетную помощь вернувшимся из плена
Раскрыты детали о пропавших под Красноярском туристах
США и Иран достигли новой договоренности
Европа готовится к самой трудной за 15 лет зиме
Мужчина погиб из-за перевернувшейся лодки на юге Красноярского края