Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ. Ավետ Բարսեղյանը՝ կնոջը
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը, ով վերջին շրջանում Ինստագրամի իր էջում հաճախ է հրապարակում իր ստեղծագործությունները, գրառում է արել՝ տողեր նվիրելով կնոջը՝ Անիին.
«Ու սերը հոլովելով՝մոլորվելով գնում ես,այնինչ չունի
Սերը ուղղագրական ոչ մի կանոն, ու քանոնով չես չափի այն:
Ափի ձայն գոյություն չունի,քանի ջուրը ծովի չի զարնվել նրան:
Նույն կերպ էլ ՝քանի սերը չկա,մինչև չգա ու սրտին չտա,հավատա, կյանքի ու սրտի Ձայն չի գա քեզնից:
Մի փորձիր մտքով բռնել նրան ,սերը զգա՛:
Ուրիշ կերպ, բացի սրտով զգալուց, չկա և չի եղել:
Պեղել են մեզ սիրագետները՝ինձ ու քեզ, որ նոր դարի անմիտ զբոսաշրջիկները թանգարանում նայեն ու զարմանան.
—Աման,Սեր է:
Նման երեք զույգ է մնացել ողջ աշխարհում:
Հարում եմ զգացմունքներս գիտակցության կաթսայի մեջ, անվերջ եռում եմ, բերում եմ, որ կշտանանք ու հաշտ մնանք տիեզերքի դարպասների վերջին արթուն ժամապահներս:
Մահներս չի գալու տանի մեզ, քանի մենք սիրում ենք, համբուրում ենք ոչ թե մեկս մյուսի շուրթերը, այլ ութերը՝ կանգնած հավերժության սուրբ նիշն ու գոյը:Նոյը զույգը մեր ընտրել էր տապանի համար՝ իբրև տեսակ կենդանության:
Վաղուց էինք մենք...
Վաղուց էր Սեր...
Տարածեցինք,տարածվեցինք,բայց մեկ է՝ ոչ հասկացանք, ոչ հասկացան...
Հրացանի մեջ սեր-փամփուշտ դնեմ և կուշտ սրտով գնդակահարեմ:
Մարդկանց չէ,միևնույնն է չի կպնի...
Հին ծառերի վրա կրակ բացեմ:
Ծառերը դեռ հիշում են սիրելու համար ապրողներին,գրողներին ու գողերին զգացմունքների:
Արցունքներից հին ծառերի նորից Մարդու տեսակ ի հայտ կգա՝ կարող սիրելու և գրելու...—Լուսամփոփի պես աղջիկ՝ Աստվածամոր աչքերով....»:




















Внешнюю сторону Садового кольца закроют 16 мая из-за мотофестиваля
Силы ПВО уничтожили 347 украинских БПЛА в небе над территорией России за ночь
Москвичей предупредили о грозе, граде и сильном ветре в ближайшее время
Беру сливки и шоколад — к чаю подаю нежные домашние трюфели «Ромовая баба». Пальчики оближешь
Мирошник сообщил о преднамеренной атаке ВСУ на машины с красным крестом
Петуния и бархатцы отдыхают: это чудо цветет яркими ромашками с мая до октября
Стрельба произошла в школе на Кубани
В Красноярском крае ввели особый противопожарный режим
Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»
«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»