Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա որդին
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։
Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։
Ավելի վաղ ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России появился ГОСТ на кемпинги
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать