Ձյուն, մառախուղ, բուք. եղանակի տեսություն
Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հունվարի 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքան կնվազի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից -3–ի, գիշերը` -3–ից -5-ի սահմանում։