ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ա․ Հ․-ն տեղում մահացել է։
Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հ․ Բ․-ին (ծնված 1975 թ.), «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ին (ծնված 1978 թ․), Կ․ Հ․-ին (ծնված 2005 թ․) և Ն․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի և Հ․Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․ Մ․-ի և Կ․ Հ․-ի առողջական վիճակը՝ ծանր․ Ն․ Հ․-ն մահացել է։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Հ․-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։




















Российский солдат восстал из мертвых перед работницей морга
Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст»
WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNG
Захарова не сдержала слез при словах о детях в Донбассе
Государство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»
Медведев раскрыл, почему в Киеве желают продолжать конфликт
Никаких больше сырников по утрам. Готовлю творожное суфле — нежнее пломбира и готовится без хлопот
Какого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»
В многоквартирном доме в Москве произошел пожар
Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»