Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով չեղարկվել է ավելի քան 100 ավիաչվերթ
Առնվազն 106 ներքին ավիաչվերթ է չեղարկվել Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով, որը շաբաթ օրվա գիշերվանից տեղում է Ճապոնական ծովի ափամերձ մի շարք շրջաններում։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին։
Մեկ գիշերվա ընթացքում Նիիգաթա կենտրոնական մարզում մոտ 90 սմ ձյուն է տեղացել, Հոկայդո հյուսիսային մարզում՝ 40 սմ։ Մի շարք շրջաններում գրանցվել է նաեւ ուժեղ քամի՝ վայրկյանում 35 մ արագությամբ։ Իշխանությունները ափամերձ եւ հարեւան շրջանների բնակիչներին հորդորում են միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ տներից՝ խուսափելու համար ցրտահարումից եւ ճանապարհատրանսպորտային պատահարներից։
Սպասվում է, որ վատ եղանակը կշարունակվի մինչեւ երեքշաբթի։ Բացի այդ, սառը եղանակը՝ ձյան տեղումներով, կարող է տեղափոխվել նաեւ Ճապոնիայի տարածքի խորքը։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
А где же человечность? «Паст»