Մահացած համարվող նորածինը լաց է եղել գերեզմանատան ճանապարհին
Թուրքիայում բժիշկները ծնողներին հայտնել են, որ իրենց որդին մահացած է ծնվել, սակայն սխալ եզրակացություն են արել, գրում է Daily Mail-ը։ Երբ հայրը երեխային տանում էր գերեզմանատուն, նորածինը սկսել է լաց լինել։
32-ամյա Մելեք Սերթն ու նրա ամուսինը՝ 34-ամյա Հասանը, շատ ծանր են տարել, երբ իմացել են, որ իրենց երեխան ողջ չի մնացել ծննդաբերությունից հետո: Բժիշկները ամուսիններին նույնիսկ մահվան վկայական են տվել վաղաժամ ծնված որդու համար։
Հասանը որոշել է որդուն թաղել գերեզմանոցում, բայց մեքենայով բարձրանալով թաղման վայր՝ երեխան հանկարծ սկսել է լաց լինել։ Հայրն անմիջապես հետ է գնացել հիվանդանոց, որտեղ այժմ բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար։
«Իմ երեխան պայքարում է կյանքի համար: Քանի որ դեռ անուն չենք տվել, ցանկացողները կարող են արյուն հանձնել՝ ասելով, որ դա Սերթի որդու համար է»,- կոչ է արել Հասանը։
Բացի այդ, տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հիվանդանոցում՝ պարզելու, թե արդյոք բժիշկների կողմից անփութություն է եղել:




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева