Մահացել է «Ուրվականների որսորդները» ֆիլմի ռեժիսորը
ԱՄՆ-ում 75 տարեկանում մահացել է կանադացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Այվան Ռայթմանը, հայտնում է «Associated Press» գործակալությունը՝ վկայակոչելով ռեժիսորի ընտանիքի խոսքերը։
Ռայթմանը մահացել է քնած ժամանակ շաբաթ օրը Մոնտեսիտոյում գտնվող իր բնակարանում՝ Կալիֆոռնիա նահանգ։ Մահվան պատճառը չի նշվում։
«Մեր ընտանիքը սգում է ամուսնու, հոր եւ պապիկի անսպասելի կորուստը, որը մեզ միշտ սովորեցնում էր կյանքում կախարդանք փնտրել։ Մենք մխիթարվում ենք նրանով, որ որպես ռեժիսոր նրա աշխատանքը ծիծաղ ու երջանկություն է բերել աշխարհում անհամար մարդկանց»,- ասված է նրա հարազատների հայտարարության մեջ։
Ռեժիսորը մեծ հայտնիություն է ձեռք բերել «Ուրվականների որսորդները» (Ghostbusters, 1984) ֆիլմի թողարկումից հետո։ Նա նկարահանել է նաեւ «Երկվորյակներ» (Twins, 1988), «Մանկապարտեզի ոստիկանը» (Kindergarten Cop, 1990), «Ջունիոր» (Junior, 1995), «Վեց օր, յոթ գիշեր» (Six Days Seven Nights, 1998) ժապավենները։




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»
Какой была явка на предыдущих выборах? «Паст»