Մահացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը
66 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղեր սպասարկած միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը:
Այս մասին տեղեկացնում է «Wrestling – Armenia»-ի ֆեյսբուքյան էջը:
Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 22-ին, ժամը 18-ից սկսած` Նուբարաշենի խճուղի 46 հասցեում: Հուղարկավորությունը` հունվարի 23-ին, ժամը 13:00-ին նույն վայրից: