Մահացել է Հունաստանի նախկին նախագահ Խրիստոս Սարձետակիսը
Հինգշաբթի օրը 92 տարեկանում մահացել է 1985-1990թթ. Հունաստանի նախագահ Խրիստոս Սարձետակիսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Proto Thema-ին։
Վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սարձետակիսը դեկտեմբերի 1-ին թոքերի բորբոքմամբ հայտնվել էր Աթենքի «Լաիկո» հիվանդանոցում, իսկ դեկտեմբերի 3-ին տեղափոխվել վերակենդանացման բաժին՝ սուր շնչական անբավարարությամբ։
Սարձետակիսը ծնվել է 1929թ. ապրիլի 6-ին Սալոնիկում, ժանդարմերիայի սպայի ընտանիքում։ 1950թ. ավարտել է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955-ին սկսել է մասնագիտական գործունեությունը որպես փաստաբան։
1963թ., Սալոնիկում քննիչ աշխատելով, վարել է մի գործ, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ Հունաստանում։ 1963թ. մայիսի 22-ին քաղաքի հրապարակում ուլտրաաջ կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքից հետո սպանվեց Միասնական ժողովրդավարական ձախ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Գրիգորիս Լամբրակիսը։ Սարձետակիսը վարում էր քննությունը՝ չնայած քաղաքական ճնշմանը, որին ենթարկվում էր, քանի որ վկայություններ էին հայտնվել գործին ոստիկանության, կառավարական շրջանակների եւ թագավորական ընտանիքի հանցակցության մասին։ Հետաքննության արդյունքում, որով ապացուցվեց իշխանությունների հանցակցությունը հայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությանը, երկրի վարչապետ Կոնստանտինոս Կարամանլիսը հրաժարական տվեց եւ հեռացավ Հունաստանից։




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева