Մահացել է սցենարիստ Էդուարդ Ակոպովը (Հակոբով (Հակոբյան)
76 տարեկան հասակում մահացել է հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող Էդուարդ Տիգրանի Ակոպովը (Հակոբով (Հակոբյան)։ ԽՍՀՄ սցենարիստների միության (գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը։
Ինչպես նշվում է Կինեմատոգրաֆիստների միությունում, սցենարիստը մահացել է հունվարի 31-ին Լոս Անջելեսում, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը՝ որպես կորոնավիրուսի բարդություն։

Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում։ 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում։
1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում։
Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974 թ.) կինոնկարի սցենարն էր։
Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977 թ.)

«Թթենի» (1979 թ.), «Դարձեք իմ ամուսինը» (1981 թ.), «Կիրակնօրյա հայրիկը» (1985 թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» (1987 թ.), «Ընկերը» (1987 թ.) և այլն։ Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոներում` Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ռուսաստանում։

Էդուարդ Ակոպովի պիեսները բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում։




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»
Какой была явка на предыдущих выборах? «Паст»