Մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր. «Հրապարակ»
Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ մայորից բարձր կոչում ունեցող զինվորականներին թույլ չեն տվել բարձրանալ դիրքեր՝ գործողությունների թեժ կետեր։ Այս տեղեկությունը հաստատեցին 2 տարբեր դիրքերում գտնվող զինվորականներ՝ հավելելով, որ ՊՆ-ի հատուկ նշանակության գնդի, ինչպես նաեւ արտաքին հետախուզության ծառայողները, երբ մարտական գործողությունների ամենավճռական պահին փորձել են դիրքեր բարձրանալ, նրանց արգելել են` ասելով, որ ունեն պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը` մայորից բարձր կոչում ունեցողներին թույլ չտալ։
Արդեն հայտնի է նաեւ, որ իշխանությունը մերժել է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի աջակցությունը, իսկ երբ Սյունիքում տեղակայված ռազմաբազայի երկրորդ կորպուսի հրամանատար Գորինը փորձել է տեղում աջակցություն ցուցաբերել` բարձրանալ մարտական դիրքեր, նրան եւս թույլ չեն տվել։ Ուշագրավ է, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե չեն կարող չկրակելու հրաման տալ, «նման հրաման չտալը պետական դավաճանություն է»։
Իսկ ինչպե՞ս կարելի է որակել փորձառու բարձրաստիճան զինվորականների` դիրքեր բարձրանալու արգելքը, գուցե սա էլ նրանց նկատմամբ հոգածությա՞մբ բացատրեն: Չէ՞ որ նրանց մասնակցությունը կարող էր էականորեն փոխել ուժերի բալանսը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard