Մանրամասներ՝ վիրավոր զինվորների առողջական վիճակի մասին
Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար:
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: