Մերկելը վերջին անգամ Մոսկվա կայցելի Գերմանիայի կանցլերի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը պլանավորում Է քաղաքականությունից հեռանալ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բունդեսթագում կայանալիք ընտրություններից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սեպտեմբերին Գերմանիայում կընտրեն նոր կանցլերի, որը կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, ով նոր կառավարության կազմ կմտնի ավագ գործընկերոջ իրավունքներով, այսինքն՝ ընտրություններում հավաքելով առավել մեծ թվով ձայները և ձևավորելով ամենախոշոր խմբակցությունը նոր Բունդեսթագում:
Մերկելը դեռ 2018 թվականին հայտարարել Էր, որ կանցլերի պաշտոնում այս ժամկետը վերջինը կդառնա իր համար, և որ ինքը պաշտոնը կթողնի 2021 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, պլանավորվում Է քննարկել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր:
Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել Է, որ նախագահ Պուտինի հետ խոսակցության կենտրոնական թեմաները կդառնան երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, ինչպես նաւ Աֆղանստանում ստեղծված իրադրությունը կամ Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մերկելի նախորդ այցը Մոսկվա տեղի Է ունեցել 2020 թվականի հունվարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты