Մինեսոտայում աշակերտի են գնդակահարել
Մինեապոլիսի արվարձանում գտնվող ուսումնական կենտրոնի մոտ հրաձգության հետեւանքով մեկ աշակերտ զոհվել է, եւս մեկը՝ ծանր վիրավորվել։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հայտնի է, որ կրակ է բացվել Մինեսոտա նահանգի Ռիչֆիլդ քաղաքի South Education Center-ի գլխավոր մուտքի մոտ։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։ Կասկածյալն անմիջապես լքել է հանցանքի վայրը։
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել South Education Center-ի շենքում եւ հարակից տարածքներում։