Մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պալատի վրա
Քաբուլում մի քանի հրթիռ է արձակվել նախագահական պաատի վրա: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությունը։
Նշվում է, որ հրթիռները պալատի վրա արձակվել են Կուրբան բայրամ տոնի պատվին աղոթքների ժամանակ, որոնց ներկա են եղել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին և այլ բարձրաստիճան անձինք:
Զոհերի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Արկերը պայթել են նախագահական պալատից ոչ հեռու: