Մոսկվայում բռնաբարել են բելառուսական համալսարանի ամենագեղեցիկ ուսանողուհուն
Մոսկվայում բռնաբարել են Բելառուսի պետական համալսարանի ուսանողուհուն: Համալսարանում սովորելու տարիներին նա հաղթել է մրցույթում և ստացել իր ուսումնական հաստատության ամենագեղեցիկ աղջկա կարգավիճակը։ Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն։
Ըստ հրապարակման՝ 28-ամյա աղջիկը, ուսումն ավարտելով տանը, տեղափոխվել է Ռուսաստան և աշխատանքի անցել բանկերից մեկում։
Երիտասարդ կնոջ խոսքով՝ Տվերսկայա փողոցում գտնվող բարերից մեկում իրեն է մոտեցել մի տղամարդ՝ իր հետ ծանոթանալու նպատակով։ Նրանք սկսել են խոսել, և աղջիկը նրան է տվել իր հեռախոսահամարը։ Սակայն երիտասարդը չի ցանկացել սպասել հաջորդ հանդիպմանը և առաջարկել է տեղափոխվել այլ հաստատություն։
Դրանից հետո աղջիկը հասկացել է, որ չի ցանկանում շարունակել շփումը, և նոր ընկերոջը խնդրել է իրեն տուն տանել։ Տղամարդը տաքսի է կանչել ու կնոջը տարել իր մոտ։ Երբ մեքենան կանգ է առել, աղջիկը հրաժարվել է դուրս գալ։ Հարձակվողին, սակայն, հաջողվել է տուժողի ձեռքից խլել դրամապանակով և հեռախոսով պայուսակը, և նրան գրկած տարել է իր բնակարան։
Աղջիկը պնդում է, որ երիտասարդը համոզել է իրեն սեքսով զբաղվել, իսկ հետո բռնաբարել։ Առավոտյան նա, այնուամենայնիվ, ազատ է արձակել տուժողին, այնուհետ վերջինս տաքսի է կանչել ու դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»