Մրցելու ենք ուժեղ թիմի հետ. Սթիվեն Ջերարդը խոսել է «Ալաշկերտի» դեմ խաղի մասին
Շոտլանդական «Ռենջերսի» գլխավոր մարզիչ Ստիվեն Ջերարդն անդրադարձել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ առաջիկա խաղին:
«Մրցելու ենք ուժեղ թիմի հետ և չենք մտածում այլ խաղերի մասին: Մինչ պատասխան հանդիպումը պետք է փորձենք դրական արդյունքի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ալաշկերտի» դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ջերարդը:
Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ է, որ Հայաստանը ներկայացնող ակումբը հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցի շոտլանդական Գլազգո քաղաքի «Ռենջերս» թիմի հետ: Թիմերի առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 26-ին Երևանում: Եթե անգամ «Ալաշկերտը» պարտվի այս խաղում, թիմն արդեն իսկ իրավունք է նվաճել մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին:




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем