ՆԱՏՕ-ն կանաչ լույս վառեց, որ ռմբակոծվեն Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի երկինքը փակելու մերժմանը։
Իր տեսաուղերձում պետության ղեկավարը նշել է, որ դաշինքը նման քայլի է գնացել՝ իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են լինելու։
«ՆԱՏՕ-ն կանաչ լույս վառեց, որ ռմբակոծվեն Ուկրաինայի քաղաքներն ու գյուղերը»,-նշել է ղեկավարը։