Նախագահին սպանել են հենց նախագահական նստավայրում
Հայիթիում սպանել են երկրի ղեկավար Ժովենել Մոիզին: Այս մասին հայտնում է Gazette Haiti-ը՝ հղում անելով վարչապետի պարտականությունները կատարող Կլոդ Ժոզեֆին:
Տուժել է նաև առաջին տիկինը:
Նախագահական նստավայրի վրա հարձակումը տեղի է ունեցել գիշերը: Հարձակվողների ինքնությունը հայտնի չէ: Նրանց մի մասը խոսել են իսպաներեն:
Սա 2017 թվականից երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող Մոիզի նկատմամբ առաջին մահափորձը չէր: Եվս մեկը եղել էր այս տարի փետրվարին:
Այս անգամ ամեն ինչ ողբերգական ելք ունեցավ: