Նախիջևանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը
Նախիջեւանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ «Միավորումներում եւ ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգում» ծրագրի համաձայն՝ կենտրոնական շտաբը ստուգում է առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։
Նշվում է, որ ստուգման ընթացքում ստորաբաժանումը «տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել եւ տեղափոխվել նշանակակետ։ Գնահատվել են տանկային ստորաբաժանման՝ մեծ հեռավորության վրա հարձակում գործելու հնարավորությունները, կատարվել են հարձակողական ստորաբաժանումների աջակցման, հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու եւ պաշտպանական համակարգը ճեղքելու խնդիրներ:
Ստուգման ընթացքում շեշտը դրվել է թիրախները ճշգրիտ ոչնչացնելու հմտությունների կատարելագործմանը, հակառակորդի հետեւակի ոգին խարխլելու եւ հակառակորդի կրակային հարվածներից պաշտպանվելու վրա։ Ըստ ծրագրի՝ մյուս ստորաբաժանումներում կշարունակվի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»