Նիկոլ Փաշինյանը ԱԻ նախարարի տեղակալ է նշանակել
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։