Նիկոլ Փաշինյանը նոր որոշոմ է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»:
Նշենք, որ Սիսիանը Կանադայի հաջողակ մարկետոլոգներից է: Կամավորություն է արել Հայաստանում՝ իր գիտելիքները հայ երիտասարդներին փոխանցելով: