Նոր մանրամասներ՝ Հայկոյի առողջական վիճակից
Երգահան Րաֆֆի Ալթունյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտնել է, որ երգիչ Հայկոյի առողջական վիճակում դրական դինամիկա կա: «Արդեն կայուն է վիճակը»,- նշել է նա:
Ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ երգիչ Հայկոն հոսպիտալացվել է, նա վերակենդանացման բաժնում է: Միացվել է արհեստական շնչառության սարք: Ախտահարված է երգչի թոքերի մոտ 80 տոկոսը:
Երգչի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, ինստագրամյան սթորի է տեղադրել՝ նշելով, որ իրենց ընտանիքում ծանր շրջան է: