Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը
ԽՈՅԵՐ
Շատ հնարավոր է, որ հանդիպեք այն մեկին, ում մասին երազել եք ամբողջ կյանքում: Դա այնքան վաղուց էր, որ դուք նույնիսկ չեք էլ հիշում, թե ում մասին է խոսքը, բայց նա կարող է փոխել ձեր բոլոր ծրագրերը:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին ձեզ կուրախացնի որոշ նորություններով, որոնք ձեզ համար հաճելի անակնկալ կլինեն: Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել եւ խրախուսել ավելի հաճախ նման անակնկալներ անել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աշխատեք մանրամկրկիտ բաշխել ձեր ազատ ժամանակը` րոպե առ րոպե, հակառակ դեպքում` անձնական կյանքում խնդիրներից չեք խուսափի: Ճիշտ է` դրանք այդքան էլ սարսափելի չեն լինի, սակայն, այնուամենայնիվ, դժվար թե հաճելի լինեն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք պետք է սիրելիի հետ առանձնանաք եւ զրուցեք: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ ձեր մեջ խնդիրներ են կուտակվել, որոնք պետք է անհապաղ լուծել: Անգամ եթե խոսեք միայն ձեր որպիսության մասին, միեւնույն է` ժամանակահատվածը ստացված կլինի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Շաբաթը ռոմանտիկ կլինի։ Սկսեք այն սիրելիի հետ թեթեւ, ռոմանտիկ նախաճաշից, այնուհետ նրան ջերմ եւ քնքուշ նամակներ ուղարկեք, փոքրիկ նվեր գնեք նրա համար եւ ասեք, թե որքան եք սիրում նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելիի մասին ձեր կարծիքը կձեւավորվի ձեր մտերիմների ազդեցության տակ: Նրանք կասեն ձեզ, թե ինչ կարծիք ունեն ձեր սիրելիի մասին, իսկ ձեզ կմնա միայն համաձայնել նրանց հետ կամ` ոչ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Չգիտես ինչու, ձեր սիրելին հեշտությամբ չի հասկանա, թե ինչ եք դուք իրենից ցանկանում, այդ իսկ պատճառով ստիպված եք նրան ամեն ինչ մի քանի անգամ բացատրել:
ԿԱՐԻճՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ձեզ ավելի մտերիմ եւ հարազատ դառնալ եւ դրա համար նա չի խնայի ո'չ ձեր, ո'չ էլ իր ժամանակը, նյարդերն ու ուժերը: Աշխատեք ըմբռնումով մոտենալ նրա ցանկությանը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքը կունենա, սակայն դժվար թե դուք հասկանաք դա: Մեկնեք նրան ձեր օգնության ձեռքը` առանց նրա խնդրելու, եւ այդ դեպքում նա շնորհակալ կլինի ձեզ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր ժամանակը հագեցած կլինի կարեւոր եւ անհետաձգելի գործերով: Միգուցե բնակարանի շտապ վերանորոգման անհրաժեշտություն լինի, աշխատանքի վայրում խնդիրներ լինեն կամ էլ երեխայի հետ կապված: Ինչեւէ, այս ամենի հետ դուք ստիպված եք մենակ մնալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին ձեզ կհասկանա ձեր առաջին խոսքից եւ հայացքից, ընդ որում` ավելի լավ, քան դուք ինքներդ: Սա նշանակում է, որ կարիք չկա խորամանկություն անելու, որպեսզի թաքցնեք այն, ինչ կատարվում է ձեր հոգում:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Նրան անընդհատ կթվա, թե դուք ինքներդ եք խնդիրներ ստեղծում ձեզ համար, որպեսզի բարկացնեք նրան: Այնպես որ, եթե նման բան կա, ապա գոնե այս շաբաթ աշխատեք ձեր մեջ պահել:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги