Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը
ԽՈՅԵՐ
Ձեզ կուղեկցի հաջողությունը, այնպես որ` համարձակորեն քայլեր ձեռնարկեք թե անձնական կյանքում, թե մտերիմների հետ հարաբերություններում: Բայց նաեւ զգույշ եղեք. երբեմն այդ նույն հաջողությունը սիրում է դավաճանել:
ՑԼԵՐ
Լավ կլինի ընտանիքով գնաք որեւէ սպորտային միջոցառման: Եթե ոչ մի ֆուտբոլային հանդիպում չկա, կարող եք, պարզապես, դուրս գալ զբոսանքի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Սիրելիի հետ շփման համար պետք է դրական տրամադրված լինեք: Դրան կնպաստեն լավ երաժշտությունը, մանկության սիրելի մուլտֆիլմերն ու սիրելի ֆիլմերը: Դուք, պարզապես, կշողաք երջանկությունից:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Անգամ եթե ոչ մի ռոմանտիկ հանդիպում չեք ունենալու, աշխատեք լինել շատ գեղեցիկ: Երբեք չես իմանա, թե ում կարող ես հանդիպել փողոցում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Միգուցե, ձեր հարաբերությունները ձեզ չեն երջանկացնում այն պատճառով, որ սխալ անվանում եք տվել դրանց: Փորձեք դրանք վերանվանել եւ ամեն ինչ սկսել նորից:
ԿՈՒՅՍԵՐ
Եթե ձեզ վատ զգաք, ապա ձեզ միայն կօգնի սիրելի անձնավորության հոգատարությունը: Թույլ տվեք` նա ձեզ գրկի եւ կտեսնեք, թե ինչպես ձեր ուժերն, ինքնըստինքյան, կվերականգնվեն:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին ձեզանից որեւէ կոնկրետ արձագանքի կսպասի: Եթե կռահում եք, թե ինչ է նա ցանկանում լսել, ապա փորձեք ուրախացնել նրան, եթե ոչ` լավ կլինի, որ փորձեք կռահել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կցանկանաք փլուզել մինչ օրս սիրելիի հետ ստեղծած հարաբերությունները, որպեսզի դրանց փոխարեն կառուցեք նորն ու ավելի ամուրը: Դե ինչ, ձեզ հաջողություն ենք մաղթում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Մարդաշատ վայրերում հայտնվելով դուք ձեզ վրա շատ մեծ ուշադրություն կզգաք եւ հնարավոր է` նոր սիրային կապեր հաստատեք: Աշխատեք, որ դրանք չափազանցության չհասնեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ որեւէ հանձնարարություն կտա: Աշխատեք դրան լուրջ մոտենալ, որովհետեւ միգուցե հենց դրանից կախված կլինի ձեր հանդեպ նրա հետագա վստահությունը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Բոլորը ձեզ կնախանձեն: Իսկապես, ամեն օր չէ, որ կարող ես տեսնել ձեր պես համահունչ եւ ներդաշնակ զույգի: Փորձեք այդ առավելությունը պահել ամբողջ համատեղ կյանքի ընթացքում:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին կզղջա, որ ձեր հանդեպ որեւէ սխալ է թույլ տվել: Այդ սխալը չնչին է եւ ոչ մի ազդեցություն չի ունենա ձեր հարաբերությունների վրա, սակայն սխալվելու փաստը նրան անչափ կվշտեցնի:




















В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Стало известно о мошеннической схеме с блокировкой iPhone через Telegram
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
Стало известно, кому может грозить уголовная ответственность за VPN
Фигуранта дела о похищении 9-летней девочки нашли мертвым в СИЗО
Сеть Zenden получила с начала года 20 исков от собственников ТЦ