Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը
ԽՈՅԵՐ
Եթե ցանկանում էիք սիրելիին ծանոթացնել ծնողների հետ, ապա հրաշալի ժամանակաշրջան է այդ հանդիպումը կազմակերպելու համար: Սիրած աղջկան զգուշավրեք, թե ինչպես իրեն պահի ձեր հայրիկի մոտ, իսկ սիրած տղային` հուշեք, թե ինչ ծաղիկներ է նախընտրում ձեր մայրիկը:
ՑԼԵՐ
Կհիասթափվեք ձեր սիրելիից, ինչը շատ տխուր կլինի ձեզ համար: Սակայն այդ հիասթափությունը երկար չի տեւի, այն նման կլինի մոծակի կծածին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Լավ կլինի մտածեք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, ինչ ապագա եք ակնկալում նրա հետ միասին: Այս քննարկմանը լավ կլինի, եթե մասնակցի նաեւ ձեր սիրելին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ հետ կցանկանա քննարկել որեւէ նորություն, օրինակ` այն, ինչը լսել է հեռուստատեսայի լուրերից: Անգամ եթե թեման ձեզ չի հետաքրքրում փորձեք հակառակը ցույց տալ, այլապես չեք խուսափի վեճերից:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Շատ կցանկանաք սիրելիի հետ կիսվել ձեր կյանքի փորձով, նրան ինչ-որ բան սովորեցնել: Դա, իհարկե, լավ է, բայց հանկարծ չափը չանցնեք, հակառակ դեպքում` կարող եք բարկացնել նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրային հարցերում ձեզ կօգնի ձեր հնարամտությունը: Պետք է ցույց տաք սիրելիին, որ ձեր ուղեղը շատ լավ է աշխատում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա որեըւէ լավություն անել ձեզ համար: Թե ինչ նա կանի, աստղերին հայտնի չէ, սակայն աշխատեք գնահատել նրա ջանքերը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ որեւէ բան բացատրելը: Աշխատեք հնարավորինս շուտ ընկալել նրա ասածը, եթե չեք ցանկանում նրան նյարդայնացնել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Լավ կլինի, եթե հույսը դնեք միայն սեփական ինտուիցիայի վրա: Օրինակ` եթե տվյալ պահին տվյալ տեղից ցանկանում եք հեռանալ, ապա առանց վարանելու արեք դա: Ձեր սիրելիին կբարկացնի ձեր պահվածքը, բայց նա շուտով ամեն ինչ կհասկանա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սիրելիի հետ հավաքվեք թեյի սեղանի շուրջ: Որպեսզի մթնոլորտն ավելի ջերմ լինի հյուրասիրեք նրան ձեր իսկ պատրաստած քաղցրավենիքով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Մշակույթին մոտ լինելը լավ է ու կարեւոր: Աստղերը խորհուրդ են տալի սիրելիի հետ մշակութային շաբաթ ծրագրել: Գնացեք թատրոն, կինո կամ, թեկուզ, կրկես:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին դժվարությամբ ձեզ կհավատա, այնպես որ` ստիպված կլինեք նրան մի բանը հազար անգամ բացատրել: Պետք չէ նյարդայնանալ, երբեմն բոլորիս հետ էլ պատահում են նման դեպքեր:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
А где же человечность? «Паст»