Շոյգուն նոր առաջարկով է հանդես եկել
Ռուսաստանի մայրաքաղաքը հարկավոր է տեղափոխել Սիբիր, եւ բացի այդ, Սիբիրում պետք է մինչեւ մեկ միլիոն բնակչությամբ հինգ քաղաք կառուցել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի գիտական հանրույթի հետ հանդիպման ժամանակ։
Այդ քաղաքները, ըստ Շոյգուի, պետք է ունենան առնվազն 300-500 հազար բնակչություն, որոշակի արդյունաբերական ուղղվածություն ունենան։ Նա ափսոսանք է հայտնել, որ հիմա այնպիսի մասշտաբային ծրագրեր իրականացնել հնարավոր չէ, ինչպիսին Բայկալ-Ամուրյան մագիստրալը, Սիյանո-Շուշենսկի ՀԷԿ-ը եւ այլն։ Ռուսաստանի պաշտպանական ոլորտի նախարարը նկատել է, որ մարդիկ կարող են հիշել, թե խորհրդային քաղաքացիներն ինչ անկեղծությամբ էին գնում այդ մասշտաբային շինարարություններին մասնակցելու։
Նշենք, որ Շոյգուն այս գաղափարը առաջ է մղում դեռ 2012 թվականից, իսկ այս տարի արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ մայրաքաղաքի փոփոխությունը ռեգիոնի խնդիրները չի լուծի անշուշտ, սակայն հնարավոր էր համարել այն, որ մի շարք խոշոր ընկերությունների գրասենյակներ եւ ֆեդերալ գերատեսչություններ հնարավոր է տեղափոխվեն Սիբիր։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard