Ողբերգական դեպք Երևանում
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50-ամյա Անահիտ Ղ.-ն և հայտնել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը իր որդու կնոջը՝ 23-ամյա Կիմա Ս.-ին նշված ծննդատան բժշկի կողմից սխալ բուժում և սխալ դեղորայք նշանակելու հետևանքով դժվախտություն է եղել:
Կիմայի ամուսնու եղբայր Հովհաննեսը կայքի հետ զրույցում ասում էր. «8 ամսական հղի Կիման իրա ոտքով եկել ա հիվանդանոց, մի քիչ լավ չի զգացել, սոնոգրաֆիա են արել, մասնագետն ասել է՝ պետք է հիվանդանոցում պառկես, բուժում ստանաս, որից հետո Կիման սոնոգրաֆիայի թղթով մոտեցել է իր բժշկին, ով ասել է՝ Կիմա ջան, գնա տուն, որ քեզ վատ զգաս, կգաս, լուրջ բան չկա քո հետ: Բայց մինչև էդ՝ սոնոգրաֆիայի բժիշկն ասել է, որ շատ վատ վիճակ է: Իրենք կարող էին կեսարյան անել, 8 ամսական հղի է, էսօր- էգուց պիտի ծննդաբերի, երեխուն կարող էին կեսարյանով հանել, տալ մոր ձեռքը:
Կիման գնացել ա տուն, լսելով բժշկի խորհուրդը, գիշերը վատ է զգացել, առավոտյան եկել ա հիվանդանոց: Հիվանդանոցում ասել են որ երեխան մահացած ա արդեն: Զանգահարել եմ Առողջապահության նախարարություն, չեն մոտեցել մեզ, զանգել եմ ոստիկանություն, հաղորդում եմ տվել, ոստիկան չի մոտեցել, ասել են՝ դուք պիտի գաք, ներկայանաք, բողոք գրեք:




















Афипский НПЗ на Кубани загорелся после падения обломков БПЛА
«В обмен на услуги»: Джалали раскрыл смысл санкций США и ЕС против Ирана
«Причинить боль»: Трамп жестоко наказал Макрона из-за Совета мира
Сапер рассказал об атаках ВСУ на курское приграничье «умными минами»
Климатическое чудо: дожди, до +6. В феврале в Россию придет весна?
Слухи о женитьбе, тяжелое заболевание, мнение об СВО: как живет Цискаридзе
Эксперты объяснили пагубность идеи о передаче пенсионных сбережений по наследству
Лавров сравнил ситуацию с Гренландией и возвращение Крыма в состав России
Захарова высмеяла запрет Латвии на демонстрацию русских и белорусов
Нутрициолог назвала обязательные компоненты рациона для сияния кожи зимой