Ողբերգական դեպք. 14-ամյա տղան հիվանդանոցում մահացել է
Երեկ՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի 17 շենքի դիմաց, երթևեկելի գոտում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Զոյա Դ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Մեծամոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Անդրանիկ Մ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:20–ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:





















В ОП предложили повысить размер материнского капитала
Ограничения на полеты сняты в аэропорту Ижевска
В «Совете матерей» предложили исключить декретные из подсчета нуждаемости
Песков заявил о продолжении контактов с США по урегулированию на Украине
С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человек
В ГД предложили отказаться от понятых при проверке водителей на опьянение
Эксперт предупредил россиян о рисках кражи данных при использовании VPN
Три человека погибли при пожаре в жилом доме в Астрахани
Зеленский заявил о якобы обращении США за помощью в защите баз от атак Ирана
Наступление ВС РФ на Запорожье 26 марта: сгоревшая колонна, куча трупов