Ոսկու արժեքն ավելանում է
Ոսկու համաշխարհային գինը երեքշաբթի առավոտյան բարձրանում է ՌԴ նախագահի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչմամբ պայմանավորված՝ աշխարհաքաղաքական իրավիճակի սրացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելացել է 10,25 դոլարով կամ 0,54 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1910,05 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,83 տոկոսով՝ մեկ ունցիան 24,192 դոլար։