Ոսկու գինն ընկնում է
Հինգշաբթի առավոտյան ոսկու գինն ընկնում է շտկման շրջանակներում՝ մեկ օր առաջ գրանցված 1 տոկոս աճից հետո, եւ ներդրողները եւս շահույթ են գրանցում, վկայում են աճուրդների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 12.3 դոլարով կամ 0.64 տոկոսով՝ մինչեւ 1921.2 դոլար ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 1.58 տոկոսով՝ մինչեւ 24.712 դոլար ունցիայի դիմաց:
Հինգշաբթի առավոտյան թանկարժեք մետաղն ուղղիչ կերպով անկում է ապրում մեկ օր առաջ 1.1 տոկոսով թանկացումից հետո։ Բացասական դինամիկան կարող է պայմանավորված լինել նաեւ գրանցված շահույթով: