Ով էր դիրքում մահացած հայտնաբերված զինծառայողը. մանրամասներ
Ալբերտը հարգված և հավասարակշռված տղա էր։ Համայնքում բոլորը սիրում էին նրան: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արտաշատի Վարդաշեն համայնքի ղեկավար Գևորգ Բարխոսյանը՝ ներկայացնելով մարտական հենակետում երեկ՝ մարտի 16-ին, ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված Ալբերտ Սիրոյանին:
Ալբերտը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ.-ի դեկտեմբերին, ծառայում էր Սյունիքի մարզում։
Համայնքապետն ասաց՝ Ալբերտը ընտանիքում միակ զավակը չէր, ունի մեկ ավագ քույր.
«Ալբերտի հայրը, դեռ երիտասարդ տարիքում է հեռացել կյանքից՝ ծանր հիվանդության պատճառով: Իրենց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում»,- ցավով ընդգծեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լեւոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ նախնական տվյալներով, Ալբերտ Սիրոյանը վնասվածքը ստացել է Սյունիքի մարզում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից։ Նա Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։





















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ