Ով է վրանում մահացած քաղաքացին. մանրամասներ
Քիչ առաջ լուր տարածվեց այն մասին, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, իսկ քիչ ուշ գրանցվել է սրտի կանգ: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ մահացած քաղաքացին 40-ամյա Արթուր Սեդրակյանն է.
«Մենք կանչը ստացել ենք, հասել և տեղափոխել հիվանդանոց: Ժամանակը սուղ էր, մենք զբաղված էինք քաղաքացու կյանքը փրկելով և մանրամասն չենք ճշտվել, թե որտեղ է վատացել քաղաքացին: Երբ մենք մոտեցել ենք քաղաքացուն, նա արդեն շատ վատ վիճակում էր գտնվում, վերակենդանացման գործողություններ կատարելով, հասցրեցինք հիվանդանոց, հետո արդեն ապարդյուն եղավ...»,- նշեց մեր զրուցակիցը:
Համացանցում տեղեկություններ կային նաև այն մասին, որ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է, քանի որ իր մոտ թմրանյութի չարաշահում է եղել: Հետաքրքրվեցինք, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, մեր զրուցակիցն ասաց.
«Այդ մասով այժմ ոչինչ ասել չենք կարող, կլինի դատաբժշկական փորձաքննություն և ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:




















Полиция Петербурга третий день ищет пропавшего 9-летнего мальчика
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Принесет ли президент извинения? «Паст»
Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Дело выносившей решения из санатория в Сочи судьи рассмотрели в тамбовском суде
Облачная погода и небольшой снег ожидаются в Москве 2 февраля
Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»