Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Որոնք են շփման գծում նոր սադրանքների պատճառները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ադրբեջանը կանխատեսելի վարքագիծ է դրսեւորում. ինչպես եւ կարելի էր սպասել, Բաքվի իշխանություններն օգտագործելու էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախի դեմ նոր սադրանքներ իրականացնելու համար։ Նախօրեին՝ մարտի 8-ի ուշ երեկոյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Վերջին շրջանում նման սադրանքները պարբերական բնույթ են կրում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բնակավայրերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։

Հատկանշական է, որ Ադրբեջանը, իր սովորության համաձայն, սադրանքները վերագրում է հայկական կողմին՝ դրանով իսկ հող նախապատրաստելով՝ դիմելու լայնամասշտաբ գործողությունների առաջին իսկ հարմար առիթի դեպքում։ Ի դեպ, այդ երկրի ՊՆ-ն ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրության մեջ հատուկ ընդգծել է, որ, իբր, հայերը գործողությունների են դիմում այն տարածքներից, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։

Արցախի նկատմամբ ադրբեջանական սադրանքները միայն այսքանով չեն սահմանափակվում. Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետեւանքով մարտի 8-ից Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների եւ իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որն ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է։ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները եւ իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյոք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներո՞վ, թե՞ ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով։ Իսկ տեղի ունեցածի իրական հանգամանքները պարզել չկարողանալու պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է եւ՛ Արցախի իրավապահների, եւ՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերականգնման աշխատանքները եւս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։

Վթարի եւ գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը (այսօր,- խմբ.) աշխատանքները սկսելու համար»: Ադրբեջանական կողմը սրանով լուծում է երկու հիմնական խնդիր։ Նախեւառաջ գազամատակարարման դադարեցմամբ հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու Արցախի թե՛ բնակչության, թե՛ տնտեսության համար։ Դրանով Ադրբեջանը ձգտում է, արցախահայության համար ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով, իրականացնել Արցախի հայաթափման ծրագիրը։ Ադրբեջանական կողմի հանցավոր դիտավորության մասին է վկայում այն, որ նրանց զինված ուժերը խոչընդոտում են գազամատակարարման վերականգնման աշխատանքներին։ Բարձր ամբիոններից մարդասիրական կարգախոսներ հնչեցնող Բաքվի բռնապետն այդպես էլ չի դադարեցնում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության իրականացումը հայության հանդեպ։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սադրանքներին, ինչպես նաեւ այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն, նշել է, որ Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել ծրագրերը, պարբերաբար դիմում եւ դիմելու է տարբեր սադրանքների. «Որեւէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` եւս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին, եւ ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»:

Երկրորդ՝ Ադրբեջանը դրանով խնդիրներ է ստեղծում նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության համար՝ ձգտելով արցախահայության շրջանում դժգոհություններ առաջացնել վերջիններիս կողմից իրենց առաքելության իրականացման արդյունավետության մասով։ Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ռուս խաղաղապահների «ժամանակավորապես տեղակայված» ձեւակերպումը նրանց գործունեությունը սահմանափակելու փորձ է։ Ադրբեջանին ջղաձգվելու առիթներ վերջին օրերին քիչ չեն եղել։ Մասնավորապես՝ այդ երկրում հիստերիա էր առաջացրել ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Մեզինցեւի՝ մարտի 7-ին արված հայտարարությունն այն մասին, որ Արցախը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ «Սիրիայից 50 տոննա մարդասիրական օգնություն է հասցվել Ուկրաինա, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա, որը հատկացվել է Կիեւի եւ Զապորոժիեի շրջանի բնակիչներին»,- ասել էր ռուս զինվորականը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ՝ մեջբերելով փաստաթղթի այն դրույթը, որում հստակ ամրագրված է, որ Նախիջեւանի եւ Երեւանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արեւելյան Հայաստանի մասն են կազմել։

Պատմական այս փաստի հիշատակումը Բաքվում ցավագին են ընդունել, եւ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ` զարմանք եւ ափսոսանք հայտնելով այն բանի առնչությամբ, որ այդ հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը: Բաքուն նաեւ պահանջել էր շտկումներ մտցնել տեքստի մեջ, մասնավորապես հեռացնել «Արեւելյան Հայաստան» բառակապակցությունը: Սրանք հստակ ուղերձներ են, որոնց ենթատեքստն Ադրբեջանում լավ են հասկանում։ Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ Խարկովում հրետակոծության ժամանակ վնասվել էր Ադրբեջանի հյուպատոսության վարչական շենքը, ապա հասկանալի է դառնում ադրբեջանական կողմի անթաքույց ագրեսիան։

Ի դեպ, Ադրբեջանին կարող է ոգեւորած եւ նման գործողությունների դրդած լինել մարտի 5-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի այցը Բաքու, որի շրջանակներում կողմերն անդրադարձել են տխրահռչակ «Շուշիի հռչակագրին» եւ կրկին վերահաստատել «բնական դաշնակից» եւ «մեկ ազգ՝ երկու պետություն» լինելու հանգամանքը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։