Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Զուգահեռ ակտիվորեն շրջանառվում են նաև ծախսված գումարների հետ կապված տարբեր թվեր: «Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան (ի դեպ, հանուն արդարության, գերօպերատիվ՝ ընդամենը 50 րոպե անց, ի տարբերություն պետական մի շարք կառույցների, որոնց համար հաճախ ընդամենը 1-2 նախադասությամբ պատասխան ուղարկելու համար նույնիսկ 5 աշխատանքային օրը բավարար չի լինում): «Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն։ ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է միջոցառումն իրականացնելու ծրագիր, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը։ Միաժամանակ, հայտնում ենք, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»,- նշված է պատասխանում։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաև «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև տրամադրել ծախսերի ամբողջական բացվածքը: Պատասխանն ստանալուն պես այդ տվյալները նույնպես կներկայացնենք հանրությանը»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины