Ուզբեկստանի նախագահը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն օգոստոսի 23-ին որպես հյուր կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հաշվի առնելով Աֆղանստանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև այն միջոցներին ավելի խորը ծանոթանալու նպատակով, որոնք ձեռնարկվում են մերձավոր գործընկեր երկրների և տարածաշրջանում անմիջական հարևանների կողմից հնարավոր մարտահրավերների և անվտանգության սպառնալիքների հակազդման առումով՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը: Դրա անցկացման որոշումն ընդունվել է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:




















Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью
Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-Йорке
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу
Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
Что произошло за ночь 8 июля. Главное
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко
Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем