Ուզբեկստանում հայտնել են երկիր աֆղան քաղաքացիական անձանց և զինվորականների ներթափանցման մասին
Շուրջ 160 աֆղան քաղաքացիական անձ և կառավարական ուժերի զինծառայողներ անօրինական կերպով Ամուդարյա սահմանային գետով ներթափանցել են Ուզբեկստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հայտնել է նաև, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի «Embraer» և Ուզբեկստանի ՄԻԳ-29 ինքնաթիռները իրար են բախվել իրենց երկրի երկնքում, օդաչուները ողջ են, նրանք հասցրել են ինքնանետվել:
Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը:
Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով, որպեսզի կանխի արյունահեղությունը:
Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:




















Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать