Ուկրաինական բանակի զինծառայողները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ ուկրաինական բանակի ստորաբաժանումներն ու զինծառայողները զանգվածաբար լքում են իրենց դիրքերը՝ թողնելով զենքերը: Այս մասին հաղորդում է РИА новости-ն:
Նախարարությունից նշել են նաև, որ Ուկրաինայի բանակի այն ստորաբաժանումների դիրքերը, որոնք վայր են դրել զենքերը, ՌԴ-ի կողմից հարվածների չեն ենթարկվում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը կրկնել է, որ ռուսական զինված ուժերը չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։