Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ եթե «Պուտինը չի վախենում, թող նստի, խոսի Զելենսկու հետ»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը, գրում է pravda.com.ua-ն։
Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինան վաղուց է ձգտում զրույց անցկացնել Զելենսկու և Պուտինի միջև։
«Դա Լավրովին էլի կասեմ, մեր նախագահը ոչնչից չի վախենում, այդ թվում՝ Պուտինի հետ ուղիղ հանդիպումից, եթե Պուտինը նույնպես չի վախենում, թող նստեն խոսեն»,- ասել է նա։
Կուլեբան նաև ասել է, որ պատրաստ է բովանդակային զրույցի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ պատերազմին վերջ տալու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»