Ուկրաինայի ԳՇ տվյալներով՝ ռուսական կողմն ունի ավելի քան 13 500 զոհ
Փետրվարի 24-ից մարտի 15-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 13 500 մարդ։ Այս մասին ասված է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
ԳՇ տվյալներով՝ ուկրաինական զորքերն այս ընթացքում շարքից հանել են 81 ինքնաթիռ, 95 ուղղաթիռ, 404 տանկ, 1279 մարտական զրահապատ մեքենա, 150 հրետանային համակարգ, 36 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 64 ռեակտիվ համակարգ, 60 ցիստերն՝ վառելիքաքսուկային նյութերով, 9 անօդաչու, 3 նավ/թեթև մոտորանավակ, 640 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:




















Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»