Главная Лента Видео Поделиться
Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится риском Глава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьнике Премьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дни Лукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией «Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведений Reuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огня Синоптик предупредил о заморозках в Москве в конце рабочей недели В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 году В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущего Армия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного века
Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняСиноптик предупредил о заморозках в Москве в конце рабочей недели В «Роскосмосе» анонсировали развертывание первого модуля РОС в 2028 годуВ Курской области задержан планировавший теракт против чиновника агент КиеваСилы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией РоссииГеополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаNYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրությունը

Ընթացիկ օրվա ընթացքում մինչև երեսուն մարտական ​​ռուսական ինքնաթիռներ խախտել են Ուկրաինայի օդային տարածքը հիմնականում Բելառուսի կողմից և ռմբակոծել խաղաղ բնակչությանը։

Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։

«Շարունակվում է ռուսական ներխուժմանը ուկրաինացի ժողովրդի հերոսական դիմադրության յոթերորդ օրը։ Վոլինիայում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ստեղծել են հուսալի պաշտպանական համակարգ։ Իրականացվում է Ուկրաինայի սահմանի երկայնքով ցուցադրական գործողություններ իրականացնող հակառակորդի գործողությունների մշտական ​​դիտարկում։ Ափամերձ ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները շարունակում են պաշտպանական գործողություն իրականացնել՝ հաջողությամբ հետ պահելով հակառակորդի ուժերի առաջխաղացումը։ Մեր ստորաբաժանումները չեզոքացրել են դեսանտային ուժերին, որոնք փորձել են վայրէջք կատարել Նիկոլաև քաղաքի տարածքում»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հետ են մղում օդային հարձակումները։ Ուկրաինայի տարածք ռուսական ներխուժման սկզբից ի վեր ռուսական զինված ուժերը արձակել են ավելի քան 180 հրթիռ։

Բացի ռազմական օբյեկտներից, զգալի կորուստներ են կրել քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերի բնակելի թաղամասերը։ Ռուսական օկուպացիոն զորքերը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, դիմում են տեղի բնակչության, այդ թվում՝ երեխաների թալանին և սպանությանը։ Օկուպացիոն զորքերի ոգին շատ ցածր է:

Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները Կիևի շրջանում ազատագրել են Մակարովին և ամրացել քաղաքում։ Բացի այդ, որոշակի ուժեր իրականացնում են Կիևի պաշտպանությունը, շարունակում են համակարգված ռազմական գործողություններ իրականացնել և որոշակի տարածքներ են վերահսկում։

«Հակառակորդը բարոյալքված է և շարունակում է անձնակազմի և զինտեխնիկայի կորուստներ կրել»,- նշում են Գլխավոր շտաբից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։