Ուկրաինայի ԿԲ-ն դիմել է Հայաստանին
Ուկրաինայի Ազգային բանկը Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի բանկերին կոչ է արել դադարեցնել «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն այդ երկրների տարածքում: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Ազգային բանկը։
Ազգային բանկից պարզաբանել են, որ խոսքը, մասնավորապես, բանկոմատների և POS-տերմինալների ցանցում «Միր» քարտերի սպասարկման դադարեցման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում դրանք օգտագործելու և փոխանցումներ կատարելու անհնարինության մասին է։