Ուկրաինայի սահմանին ձերբակալվել են մի խումբ ադրբեջանցիներ
Ուկրաինացի սահմանապահները Ռուսաստանի հետ սահմանի մոտ ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող սահմանախախտների, որոնց ուղեկցել էր Ուկրաինայի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը, Կրասնի Դերկուլ գյուղի մոտ չորս օտարերկրացի և ուկրաինացի են ձերբակալվել։
Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ մթության մեջ սահմանն անցած չորս կալանավորները Ադրբեջանի քաղաքացիներ են, հինգերորդը՝ ուկրաինացի, որն ուղեկցում էր օտարերկրացիներին, որպեսզի խախտողները չմոլորվեին և անարգել հատեին սահմանը։